Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«10 հայ ականավոր թագուհիներ» գիրքն արժանացել է հատուկ մրցանակի

«10 հայ ականավոր թագուհիներ» գիրքն արժանացել է հատուկ մրցանակի
31.05.2014 | 22:42

Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխության «Իմ երկիրը» անվանակարգում արժանացել է հատուկ մրցանակի:

Գրքում հեղինակն ամեն արքայատոհմից մեկ թագուհու է ներկայացնում, սակայն նախաբանում ներկայացնում է արքայատոհմի բոլոր թագուհիներին, նրանց վաստակը, ապա մանրամասնում այն թագուհու կյանքն ու գործունեությունը, ում անունը կրում է ակնարկը:
«ՈՒրախալի է, որ թագուհիներին ոչ միայն մեզ մոտ են գնահատում, այլև դրսում»,- կեսկատակ- կեսլուրջ ասաց Արտակ Մովսիսյանը, շնորհակալություն հայտնեց ընթերցողներին, կազմակերպիչներին: Հպարտությամբ փաստեց, որ միջազգային շուկայում մեր գրքերը ներկայանալի են և արտաքին տեսքով, և բովանդակությամբ:

«10 հայ ականավոր թագուհիները» լույս է տեսել «Զանգակ» հրատարակչությունում 2014-ին: Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաներ» գիրքը տարիներ առաջ նույն մրցույթում արժանացել էր 3-րդ մրցանակի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ